Հիշեցում բոլոր նրանց, ովքեր չգիտեն:
Ուղեվարձի բարձրացման մասին որոշումը պաշտոնապես ուժի մեջ կմտնի միայն 9 օր անց: Սա օրենքի պահանջն է: Մեջբերում ՀՀ Օրենքից իրավական ակտերի մասին.
«Հոդված 56. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը հրապարակելը եւ դրանց ուժի մեջ մտնելը
1. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եթե այդ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ»:
Սա նշանակում է, որ առաջիկա 9 օրերին ոչ մի վարորդ, ոչ մի գծատեր, ոչ մի ոստիկան, ոչ ոք իրավունք չունի ձեզանից պահանջել վճարել 150 դրամ:
Հրաչյա Ամիրյանի գրառումը
Ֆեյսբուք