Էկոլոգ, լրագրող Գալուստ Նանյանը ահազանգում է, որ Եղեգնաձոր-Վայք միջպետական ճանապահին գտնվող և մայարաքաղաքի որոշ խորտկարանների ճաշացանկում առաջարկվում է բեզուարյան այծի խորոված և արջի խաշլամա: Նրա հավաստմամբ, եթե այդ խորտկարանների ճաշացանկի տպագրված տարբերակում չլինեն այդ ուտեստները, ապա հնարավոր է, որ ձեզ առարակեն դրանք բանավոր տարբերակով.
«Կամ նրանք մեզ խաբում են, կամ իրականում մատուցում են արջի և բեզուարյան այծի միս, ինչը բնապահպանական առումով լուրջ խնդիր և հանցագործություն է: Բեզուարյան այծի ապօրինի որսի տուգանքը կազմում է 3 մլն, դրամ»,-ասում է էկոլոգը:
Հիշեցնենք, որ վերջերս Գալուստ Նանյանը անդրադարձել էր նաև զբոսաշրջիկների`բեզուարյան այծի որսի մասին պատմող աղմկահարույց տեսանյութին և «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների որսին: