Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն առաջարկել է Հայաստանին վերադարձնել Արծվաշենը (Բաշքենդ)։ Հիշեցնենք՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման գործընթացում անդրադառնալու են նաև անկլավների/էքսկլավների հարցին․ «ՀՀ 29 հազար 743 քառ. կմ ինքնիշխան տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որն էքսկլավ է մեր տեսակետից, անկլավ է Ադրբեջանի տեսակետից: Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ դե յուրե ՀՀ մաս լինելը»,- ասել էր նա: |