▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկելու ենք բարձրակարգ սերմնահեղուկով սերմնավորել կովերին․ Քերոբյան

Հայաստանում 51 խելացի անասնագոմ կա, այդ ծրագիրն աշխատում է, բացի դրանից Էկոնոմիկայի նախարարությունն անընդատ աշխատում ա, որպեսզի իրականացվող ծրագրերն ունենան մեծ ազդեցություն տնտեսության վրա․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

«Մենք արդեն գիտենք, թե ինչ պիտի անենք, որ էդ ծրագիրը տա մեծ արդյունք։ 51 անասնագոմն ինքնին մեծ արդյունք չի։ Մյուս տարի մենք սկսում ենք կովերի արհեստական սերմնավորման ծրագիր։ Առաջարկվելու են գրավիչ պայմաններ, որպեսզի ֆերմերները նախընտրեն բարձրակարգ սերմնահեղուկով սերմնավորել իրենց խոշոր եղջերավոր կենդանիներին: Դա կբերի արտադրողականության աճի 2-3 տարի հետո»,-ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее