▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Արա, հորս արև», «մորս արև, լյոքշ լռված էինք»․ աղջիկների խոսույթը դարձել է գռեհիկ». Հարությունյան

«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հաճախակի է լինում, երբ փողոցում պատահաբար լսում եմ աղջիկների խոսակցություն, հատկապես նոր սերնդի ներկայացուցիչների՝ դպրոցականներ, ուսանողներ, որոնց ժարգոնը ինձ զարմացնում և տհաճություն է պատճառում։
Զգում եմ, որ հատկապես նոր սերնդի աղջիկների խոսույթը խիստ փոխվել է, դարձել ավելի փողոցային, տհաճ, աղջկան չսազող։
«Արա, հորս արև», «մորս արև լյոքշ լռված էինք» եզրույթները նորաոճը չի աղջիկներ ջան, դա այն բառապաշարը չի, որը աղջկան ավելի ժամանակակից կդարձնի, այլ ճիշտ հակառակը։
Ես չափազանց ժամանակակից եմ և գիտակցում եմ, որ յուրաքանչյուրը պետք է շարժվի ժամանակի պահանջներին համահունչ, ապրի այնպես, ինչպես իրեն է դուր գալիս, բայց նման գռեհիկ խոսույթով դուք ոչ ավելի նորաոճ կդառնաք, ոչ էլ ավելի գեղեցիկ։
Առհասարակ, գեղեցիկը, դա միայն արտաքին տվյալները չի, հատկապես աղջկա դեպքում, գեղեցիկը դա կեցվածքն է, միտքը, խոսույթը։
Գրածովս բացարձակ նպատակ չունեմ որևէ մեկին վիրավորեմ, ուղղակի ցանկություն ունեմ, որ աղջիկները ճիշտ գնահատեն իրենց դիրքը։
Շնորհավորում եմ աղջիկներ ջան…»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее