▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլից այլևս «Օրանժ» բջջային օպերատոր չի լինի

Այս տարվա ապրիլ ամսին տեղի կունենա «Օրանժ Արմենիա» բրենդի փոփոխություն. «Օրանժի» բաժանորդները կդառնան «Յուքոմ»-ի բաժանորդ: Այս մասին այսօր «Յուքոմ» ընկերության մամուլի սրահում հայտարարեց «Յուքոմ» ընկերության մարքետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը:  «Մեզ համար մեծ մարտահրավեր է այդպիսի աշխարհահռչակ ընկերության բրենդի վերափոխում կատարելը: Ապրիլի ընթացքում փոփոխություններն իրականացվելու են, և մենք շարժվելու ենք «Յուքոմ» ապրանքանիշի ներքո»,- ասաց Տիգրան Սաֆարյանը:

«Յուքոմ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանն էլ նշեց, որ «Յուքոմը» շուտով կունենա նորովի ներկայացված սպասարկման սրահներ, որոնք կլինեն մոտ 80-ը, որտեղ հնարավորություն կլինի օգտվել թե՛ «Յուքոմ»-ի, թե՛ «Օրանժ»-ի տրամադրած ծառայություններից:

«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանն էլ պարզաբանեց, որ «Օրանժի» հաճախորդների համար նոր պայմանագրեր կնքելու անհրաժեշտություն չի առաջանա «Յուքոմի» հետ, քանի որ «Յուքոմը» հանդիսանում է «Օրանժ»-ի իրավահաջորդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее