▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլի 2-ը մենք դեռ չենք մոռացել, թե ինչ օր է՝ 109-ը մատաղ կյանքի տարելից...

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Էդ ի՞նչ օր են ընտրել ընտրությունների համար՝ ապրիլ 2-ը, որ սևազգեստ ու սևսիրտ մայրերը իրենց զավակների տարելիցը նշե՞ն նրանց սպանողներին ընտրելով: Դուրս եք գալու փողոց, գնաք ընտրատեղամաս ու ընտրե՞ք: Այսինքն ձեր քվեն տաք ու՞մ: Ձեր զավակներին թնդանոթի միս սարքողների՞ն: Ձեր վրա կրակ բացողների՞ն: Ձեր հացը ուտողների՞ն: Ձեր տունը քանդողների՞ն: 
Ինչ գույնի էլ լինեն, ինչ անունով էլ հանդես գան, ինչ էլ խոստանան, քանի կիլո քաշ էլ ունենան: Ո՞ր մեկին եք ընտրելու: Ո՞ր մեկին եք հավատալու: ՈՒ՞մ հետ եք ձեր հույսը կապելու: Կամաց-կամաց մաղվում են երիտասարդները, մեկ առ մեկ սահմանի վրա: Հիմա էլ պիտի լռե՞ք: ՈՒ հանգիստ ընտրությունների մասնակցե՞ք: Թալանում են, գողանում են, սպանում են, բանտարկում են ու... ընտրություններ են անցկացնու՞մ, դաշինքներ են կազմու՞մ: 
Մինչև ե՞րբ, երբ ամեն ինչ սրբեն, վերջացնեն, ուղարկեն դուրս, բոլորիս ջնջելուց հետո էլ իրենք գնան ու ձեր բերանից կտրած հացով իրենց լակոտների հետ ապահով կյանք ապրե՞ն: Իհարկե լավ են ծրագրել, քանի որ աշխարհի և ոչ մի ծագում չեն կարող գոյատևել ոչ իրենք, ոչ էլ իրենց անպտուղ սերունդները,ապրել կարողանալու համար պիտի աշխատեն, իսկ իրենք աշխատել չգիտեն, չեն կարող: Իրենք գողանալու վարպետ են ու գողոնով իրենց լակոտներին ճոխություն ապահովելու վարպետներ: Եռագլուխ սարդի երկրորդ գլուխն արդեն հասել է իր նպատակին: Իսկ ձեր երեխաները թող զոհվեն, սպանվեն, միայն թե իրենք հայրենիք կործանելուց ու դատարկելուց հետո կարողանան ծլկել: 
Ինչ որ ասում եմ նորությու՞ն է, չգիտեի՞ք: 
Ապրիլի 2-ը մենք դեռ չենք մոռացել, թե ինչ օր է: 
Հարյուր իննը մատաղ կյանքի տարելից:
Այսօրվա համար այսքանը...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее