▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլի 12-ից 23-ը ներառյալ ավտոկայանատեղերի վճարի չվճարման հետ կապված վարչական տույժեր չեն կիրառվի

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքում վերջին օրերին կազմակերպված հավաքների ու երթերի արդյունքում երթևեկության խաթարմամբ և այդ ժամանակահատվածում մեր քաղաքացիների կողմից տրանսպորտային միջոցների պարտադրված կայանում իրականացնելով պայմանավորված, 2018 թվականի ապրիլի 12-ից 23-ը ներառյալ, ավտոկայանատեղերի վճարի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի:

 

Երևանի քաղաքապետարան

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее