▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրելու եմ կյանքս այնպես, որ հասնեմ ոչ թե տերերի, այլ Տիրոջ ականջներին. Ավետ Բարսեղյանի գրառումը

Ավետ  Բարսեղյանը Instagram-ի իր էջում շնորհավորել է մայրիկին ծննդյան տարեդարձը: Նա, մասնավորապես, գրել է.

«Ես մորս գործած Հավատն եմ ու կարկատած Հույսն եմ նրա։ Ես կավ եմ՝ թրծված մորս հոգու վառարանում, պատված նրա թանկ արցունքների էմալով։

Ես մորս պատրաստած ճաշն եմ՝ դժվարությամբ հայթայթված մթերքներից։
Կեղտոտ ձեռքերով՝ անաղ ու հաց, ինձ ո՛չ ուտել կլինի, ո՛չ ջարդել հեշտությամբ։

Գործվածքս հատ չի գնում, կարկատածն այնքան ամուր է, որ չի մաշվի, էմալս էլ ճաքում է, բայց չի թափվում
Ես մորս Սերն եմ ու Աղոթքը։ Ու ապրելու եմ կյանքս այնպես, որ հասնեմ ոչ թե տերերի, այլ Տիրոջ ականջներին։
Ու քանի կամ, շնչում եմ քանի, ասելու եմ.

- Օրհնվի ծնունդդ, Մամ ջան։ Շնորհակալ եմ, Տեր, որ մամաս կա։ Տիեզերք, կեցցե՛ս, որ տեղավորվում ես Մայրիկիս սրտի մեջ
Ազգանուշս, ծնունդդ շնորհավոր»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее