Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի որոշ սուպերմարկետներում պոլիէթիլենային տոպրակի համար գումար սահմանելը շատ բնակիչներ համարում են հերթական անգամ ժողովրդի գրպան մտնելու էժանագին քայլ:
Երևանի բնակիչ Դավիթ Բալասանյանն այս առիթով իր մտահոգությունն է արտահայտել՝ նշելով հետևյալը. «Ծիրան մարկետների ցանցը իր մասով «լուծել» է շրջակա միջավայրը մաքուր պահելու խնդիրը: Այս քայլից հետո կարելի է ասել, որ տոպրակներից բավականին «մաքրվել է» մեր շրջակա միջավայրը և դեռ կմաքրվի: Ուրեմն առևտուր անելիս գնենք պոլիէթիլենային տոպրակներ և ինչքան շատ այնքան լավ, որպեսզի «օգնենք» լուծելու մեր շրջակա միջավայրը մաքուր պահելու այս ծանրագույն խնդիրը:
Հ. Գ. Ապրանքների գները բարձրացնելու չկրկնված ձև»: