Ապօրինի միգրանտները Բրիտանիայից լցվելու են Հայաստան՝գլխներիս մեգա պրոբլեմներ են գալու.ԱԺ պատգամավոր
***
Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրների հետ, որոնք կարող են ընդունել Թագավորությունից արտաքսվող անօրինական ներգաղթյալներին: Ինչպես հաղորդում է The Times թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այդ հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոթսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թերթը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան արդեն մեկուկես տարի փնտրում է երկրներ, որոնք պատրաստ կլինեն ընդունել անօրինական ներգաղթյալներին, որոնք արտաքսվում են Թագավորությունից:
Ինչպես նշում է թերթը, տեխնիկական բանակցությունները Երևանի հետ Լոնդոնը սկսել էր անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Թագավորության փոխարտգործնախարար Լեո Դոկերտին այցելեց Հայաստան:
***
Բլոգեր, խմբագիր Տիգրան Քոչարյանը գրում է․
Մեծ Բրիտանիան իրա նելեգալներին ուղարկելու ա Հայաստան:
Այսինքն ինչքան անհասկանալի կերպար Բուրկինա Ֆասո, Բանգլադեշ և այլն կա, գալու են լցվեն Հայաստան: էն որ ասում ա 5 միլիոն ա Հայաստանում ապրելու, ճիշտ ա ասում, ուղղակի հայերը կլինեն 2-3 տեղում:
Ու այս ֆոնին ընդդիմադիրներ կան, որ մեզ վախացնում են, թե բա Հայաստանը դառնալու ա ռուսական գաղութ:
Տղաներ և աղջիկներ դուք դեռ պետք է շատ երազեք, որ ռուսական գաղութ կարողանաք դառնալ, ձեր մտածելակերպով մաքսիմում կամ ենթավիլայեթ եք դառնալու, կամ սպիտակամորթ անգլիացու մոտ դռնապան աշխատող պակիստանցու օգնական:
Ընդդիմադիր օգնական
***
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է «The Times»-ի հրապարակմանը, ըստ որի` Մեծ Բրիտանիան Հայաստանի և մի քանի այլ երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններ է սկսել ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու օրինագծի շուրջ: «ՀՀ-ՄԹ-ն ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, իսկ կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»,- Sputnik Արմենիային ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ *** ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլենք հիմա էլ բանակցում են Մեծ Բրիտանիայից ապօրինի ներգաղթյալներին բերել Հայաստան։
|