▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապարանի Սուրբ խաչը վախեցնո՞ւմ է իր «արձակած» ձայներով

Լավ դե, սա արդեն իհարկե մառազմ է: Հասկացանք Ապարանի խաչը իր տեսքով ավելի շատ ինչ որ սարսափելի կտտանքների սարք է հիշեցնում սարսափ ֆիլմերից, հասկացանք, որ այն շատերը չեն հավանում, հասկացանք, որ այն կառուցողի համար էլ շատերի խելքը չի գնում, բայց դե դնել ու չեղած տեղից ինչ-որ նոր բաներ հորինել էլ չարժե:

Թերթերից մեկը գրել է, որ այդ խաչը, որն իրենից ներկայացնում է իրար զոդված 1713 խաչերի կոմպլեքս, գտնվում է սարի գլխին, որտեղ անընդհատ քամի է, իսկ քամին՝ անցնելով զոդված խաչերի միջով, տարօրինակ ու վախեցնող ձայներ է հանում ու հիմա... խաչի մոտ կենդանիներ ու թռչուններ չեն մնացել...

Ժողովուրդ, բազմիցս եղել եմ այդ կողմերը, այդ թվում այնտեղ, որտեղ հիմա խաչն է կանգնած, բայց ինչ-որ չեմ հիշում, որ կենդանիների ու թռչունների հերթեր գոյացած լինեին այդ կողմերը, որ հիմա էլ ձայներից վախեցել են ու չեն երևում: Ընդհանրապես, Հայաստանի այդ տեղանքը բավականին անհրապույր է ֆաունայի ներկայացուցիչների համար, որովհետև տեղանքը լերկ է ու քարքարոտ, իսկ եղանակային պայմանները բավականին խիստ են: Այնպես որ, առանց հեքիաթների, սիրելի լրագրողներ:

Գեղամ Ասլամազյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее