▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անուշ Բեղլոյանը՝ դեսպա՞ն Միացյալ Թագավորությունում

«ՀՀ իշխանություններն  ակտիվորեն լծված  են ՀՀ դիվանագիտական կորպուսի փոփոխություններին: Ի  դեպ, ուշագրավն այն է, որ Հայաստանի համար կենսական և առանցքային նշանակություն ունեցող բոլոր երկրներում դեսպան նշանակելու համար քննարկվում են ոչ թե դիվանագիտական, այլ քաղաքական  կադրեր՝ ստվերում թողնելով բազմաթիվ փորձառու դիվանագետների:

Իշխանական շրջանակներից հասած տեղեկությունների համաձայն, ի թիվս արդեն իսկ մամուլում քննարկվող փոփոխությունների, իշխանությունը նախատեսում է դեսպան նշանակել նաև Միացյալ Թագավորությունում:

168.am-ն է գրում, նշելով, որ աղբյուրների փոխանցմամբ, քննարկվում է ԱԺ իշխող խմբակցության ներկայացուցիչ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, այս օրերին մեդիա տիրույթում  իր տարօրինակ հայտարարություններով մեծ իրարանցում առաջացրած  Անուշ Բեղլոյանի թեկնածությունը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում դեսպանի պաշտոնում: Կայքը այս տեղեկությունները պաշտոնապես  հաստատելու կամ հերքելու նպատակով դիմել է ՀՀ ԱԳՆ խոսնակին, ում պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:

Հիշեցնենք, որ ըստ էության այս պաշտոնը թափուր է դեսպան Արման Կիրակոսյանի մահվանից հետո՝ 2019 թվականի հուլիսից, իսկ դեսպանի գործառույթներն իրականացնում է ժամանակավոր հավատարմատարը»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее