▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննախադեպ մեծ զորահանդես է սպասվում. «Ժողովուրդ»

«ՀՀ իշխանությունները ծրագրում են սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ մեծ զորահանդես անցկացնել։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ այս զորահանդեսն իր ծավալներով աննախադեպ մեծ է լինելու։ ՀՀ պաշտպանության նախարարության առջև խնդիր է դրված զորահանդեսի ընթացքում Հայաստանի զինված ուժերի ողջ հզորությունը ցուցադրել։ «Ժողովուրդ»– ին հայտնի դարձավ, որ զորահանդեսին կմասնակցի մոտ տասը հազար զինվորական, որոնց զորամիավորումները դեռևս մեկ ամիս առաջ՝ օգոստոսի սկզբից սկսել են շքերթին պատրաստվել։ Ենթադրվում է, որ զորահանդեսի հաջողվելու դեպքում այն Հայաստանի թշնամիների համար զսպող դերակատարություն կարող է ունենալ։ Բոլորը գիտակցում են, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո այս զորահանդեսը Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее