|
«Աննա Հակոբյանն իր վարսավիրի ամուսնուն ԱԱԾ մեկուսարանի պետ նշանակելուն միջամտե՞լ է»,- «Արմլուր»-ի այս հարցն ուղղված էր ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։ «Այն անձը, ով նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ, հանդիսանում է քրեակատարողական համակարգի ծառայող, նախկինում զբաղեցրել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը և, անկեղծ ասած, չեմ տիրապետում այն ինֆորմացիային, որ դուք նշեցիք։ Բայց թե ով ում ամուսինն է, ի՞նչ կապ ունի նշանակումների հետ»,- պատասխանել է Արդարադատության նախարարը։ Հիշեցնենք, ըստ լուրերի, Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը՝ Ռոբերտ Թամարյանը, օրեր առաջ նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։
|
«Աննա Հակոբյանն իր վարսավիրի ամուսնու համար միջամտե՞լ է»
Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


