▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անժելայի`պոռնո ֆիլմում նկարվելու լուրերի կողքին զարմանալի չէ աշակերտների` վերջին զանգը սթրիփթիզ ակումբում նշելը

Այսօր «Վերջին զանգն» է, ու Հայաստանում տոնական մթնոլորտ է: Բոլոր նրանք ովքեր անցել են այդ վերջինզանգյան իրավիճակի փուլը ամեն տարի այս օրն անպայման ընկնում են հիշողության գիրկն ու համեմատական կարգով, երևի թե ասում. Մեր ժամանակ ուրիշ էր: Այո, ժամանակները փոխվում են, ու փոխվում է նաև տոնը տոնելու ձևերը: Այսօր մամուլում հրապարակվեց, որ սթրիփթիզ ակումբներից մեկը հրավիրում է իրենց ակումբ` նշելու «Վերջին զանգը»: Մի քանի տարի առաջ մի գուցե այլ կերպ ընկալվեր, բայց այսօր ամեն ինչ նորմալ է համարվում, ու կարծես մի բութ անտարբերությամբ այլևս չենք զարմանում: Երբ երկրի կարևորագույն նորությունը Անժելա Սարգսյանի պոռնո ֆիլմում նկարվելն է,երբ մերկապարուհի Վարդան ավելի մեծ ճանաչում ունի, ինչո՞ւ պետք է զարմանանք, որ աշակերտներն իրենց կյանքի նոր փուլ մտնելը չեն նշի որևէ սթրիփթիզ ակումբում:

Կյանքն առաջ է շարժվում, իսկ զարգացման այս թափը կարելի է օգտագործել որևէ ավելի հետքարքիր նորարարությամբ: Մի քանի տարի առաջ, այդ ժամանակ ես 23 տարեկան է, Ջավախքում ուսուցիչ էի աշխատում, ու մեր դպրոցի վերջին զանգի կազմակերպումը վերցրեցի իմ ուսերին: Բացի գեղեցիկ սցենարից, օգտագործեցի նաև համակարգչային տեխնիկան իր ամբողջ կարողությամբ և գեղեցիկ շոու ստացվեց, նույնիսկ հարևան գյուղերից հատուկ եկել էին դիտելու: Մի գեղեցիկ անակնկալ էի պատրաստել, երբ բեմ հրավիրվեց ավարտական դասարանի առաջին ուսուցչուհին, բեմին տեղադրված հատուկ էկրանին ցուցադրվեց առաջին դասարանում կազմակերպված «Հրաժեշտ այբբենարանին» միջոցառման տեսագրությունից կադրեր: Թե ինչ էմոցիաներ էին, չեմ կարող նկարագրել, բայց կարևորը, որ տոնը ստացվեց: 

Ինչևէ, այդ օրը այնպիսի մի հաճելի զգացողություն է առաջացնում, որ ինչ էլ անես միևնույն է հատուկ է դառնում, օրվա նման գեղեցիկ: Կուզենայի, որ այսօր դպրոցին հրաժեշտ տվող բազմաթիվ աշակերտներ, երբեք չափսոսան ու չամաչեն իրենց արածի համար ու կյանքի նոր փուլ մտնեն միայն գեղեցիկ հուշերով ու հաղթական զգացողությամբ: Թող օրվա հետ կապված բոլոր հիշողությունները միայն առաջացնեն` «մեր ժամանակ ավելի լավ էր.»-ը:

Անդրանիկ Թանգամյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее