Լրագրող Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութեր է հրապարակել, որոնցից մեկում ծաղիկների կողքին երևում էր մատանի:
«Ոչինչ չի կարող մթագնել կանանց մեկամսյակն ու գարնանային տոները, համենայնդեպս ինձ համար:
Ես շարունակում եմ նկատել գեղեցիկը, ժպտալ, վայելել ամեն մի օրը, որը մեզ տրված է:
Ամեն օր մեդիաների հետ «մեռնել» և «հարություն առնելու» փոխարեն ապրե՛ք, և քիչ տրվեք ցայտնոտին և հոռետեսությանը:
Սիրեք և սիրվեք, միայն սերն է ապրեցնում և միայն սերը կփրկի աշխարհը»,-գրել է Անի Քոչարը:
Այս հանգամանքը չի վրիպել օգտատերերի ուշադրությունից, Անին էլ մեկնաբանություններում չի ժխտել, որ նորություն ունի։
Ավելի ուշ, Անի Քոչարն ասել է, որ մարտի 8-ին նշանադրվել է, սակայն չի ցանկացավ գաղտնազերծել սիրելիին՝ միայն նշել է, որ իր ընտրյալը հայ է. «Ես միայն իսկական հայ տղամարդու հետ կարող եմ երջանիկ լինել»,-հավելել է Անի Քոչարը։
Դիտեք նաև՝