«Ազիզյանները» սիթքոմի հինգերորդ եթերաշրջանի առաջիկա սերիաներում այս ընտանիքի մորը՝ Ռուզանին, հեռուստադիտողը կտեսնի ձեռնափայտերով: Սա ոչ թե սցենարական լուծում է, այլ իրական վնասվածքի հետևանք: Այս մասին գրում է Tert.am Life-ը: Դերասանուհի Անի Լուպեն նոր եթերաշրջանի նկարահանումներից օրեր առաջ ոտքի վնասվածք է ստացել: Կայքը դերասանուհուց պարզել է կատարվածի մանրամասները:
Անին հայտնեց, որ կատարվածն անզգուշության հետևանք է, որը շտկվել է վիրահատական միջամտությամբ. «Աստիճաններով վազում էի, ընկա և ոտքիս ջիլը վնասվեց: Վիրահատվել եմ և հիմա, փառք Աստծո, լավ եմ: Թեև ոտքս գիպսի մեջ է, բայց կարողանում եմ խաղալ»,-ասաց նա:
Նկարահանման հրապարակում խաղընկերներներն Անիին օգնում են ֆիզիկական դժվարությունները հեշտ հաղթահարել: Դերասանուհին նկատեց, որ անսպասելի պատահարը սիթքոմի ստեղծագործական թիմի համար էլ է դժվարություն առաջացրել:
Կարդացեք նաև՝ Ո՞վ է Անի Լուպեի ընտրյալը. ինչո՞ւ է դերասանուհին ուզում լքել հայրենիքը