***
***
Անհնազանդության և բողոքի ակցիաներ ՀՀ-ում․ Ճանապարհներ են փակվել
Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Իրադարձությունների զարգացմանը հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։
***
«Մեր հողերը Ջերմուկում, Կապանում՝ հենա թուրքի ձեռը։ Էդ անգրագետ քյալը հողից հասկանո՞ւմ ա, կռվե՞լ ա, որ իմանա։ Քարտեզ չկա, Էրդողանն ու Ալիևը մի հատ թուղթ են գծել տվել։ Նա արդեն թուրքացած ա, էլ բարև չի ասում, սալամ ա ասում։ Ադրբեջանը ստեղ հող չունի»,- Նիկոլ Փաշինյանի քայլերը քննադատելով՝ ասում է տավուշցին։ |
***
Բողոքի ակցիա է իրակացվում նաև Ապարան-Սպիտակ ճանապարհին։ «Եթե չվռնդենք թուրքահպատակ իշխանություններին, վաղը ստիպված ենք լինելու պայքարել Սյունիքի ու Գեղարքունքի համար»,- ասում են ակցիայի մասնակիցները։ |
***
Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում իրավիճակը լարված է, ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին։ Հավաքվածներն ամեն կերպ փորձեցին խոչընդոտել, փակել ոստիկանական մեքենայի ճանապարհը, սակայն՝ ապարդյուն։ Քաղաքացիները կոչ արեցին բոլորին դուրս գալ փողոց, նրանք պատրաստվում են փակել Երևան-Մեղրի մայրուղու՝ Արարատի հատվածը։ ***
|
Այսօր, հաջակցություն Տավուշի, քաղաքացիները միջպետական ճանապարհներ են փակել։ Ակցիաներ են Մարալիկ-Երևան մայրուղու վրա, փակ է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Մարտունու ճանապարհը։
Տեղեկություններ կան նաև, որ Չարենց փողոցի ճոպանուղու հարևանությամբ մի խումբ քաղաքացիներ ինքնաբուխ ակցիա են նախաձեռնել: