▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհնազանդության ակցիաներ-Մայիսի 11

Անհնազանդության ակցիաներ-Մայիսի 11/Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է։

Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

***

***

***

***

***

«Էջմիածին» դաշինքի ավագանու անդամները, ովքեր այսօր պատրաստվում էին դիմավորել Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցելող Փաշինյանին, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին. Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում:

Ըստ տեղեկությունների, բերման ենթարկվածներին ոստիկանությունում ցանկանում են պահել մինչև Փաշինյանի այցի ավարտը և հեռանալը:

Ձերբակալվածների մոտ արդեն ուղևորվում են փաստաբանները»։

***

Ոստիկանները կուտակվել են Հաղթանակի կամրջի մոտ, որ խափանեն անհնազանդության ակցիան

***

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շաբաթ և կիրակի օրերին թեպետ մարդիկ աշխատանքի չեն և կարող են ավելի շատ մասնակցել հանրահավաքների, բայց քանի որ ազատ օրեր են, իշխանության համար չի ստեղծվելու կաթվածահար վիճակ։
Այլ կերպ ասած՝ հանգստյան օրերին փողոց փակելն այն ազդեցությունը չունի, ինչ աշխատանքային օրերին։
Դա է պատճառը, որ շաբաթ օրը Սրբազանը նախընտրեց հանրահավաք չանել, թեպետ խաղաղ անհնազանդության ակցիաներ, որքան հասկացա, կլինեն։
Առջևում երկուշաբթի օրն է՝ մայիսի 13-ը։
Այդ օրը կարող է ճակատագրական լինել Նիկոլի համար, եթե մենք վաղ առավոտից ծրագրված քայլեր անենք։
Մայիսի 13-ին այլ՝ առանցքային երկրի ներկայացուցչի հետ կառավարության շենքում քննարկում է լինելու հեռանալու վերաբերյալ, որտեղ կլինի խոսակցություն նաև սատանայի ընտանիքի անվտանգության երաշխիքների մասին։ Կլինե՞ն երաշխիքներ, ոչ ոք չի կարող ասել, բայց որ քննարկում է այդ թեմայով, արդեն իսկ լավ է։
Առաջիկա 2-3 օրերին շատ բան կախված է լինելու նաև Սրբազանի ճիշտ ու սկզբունքային որոշումներից։
Մի քանի կոնկրետ, ծրագրային հարված, և համակարգը ամբողջովին փուլ կգա։ Ոստիկանությունում արդեն ճաքեր կան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее