Ինձ համար մեծ պատիվ է վերադառնալ Հայաստան։ Անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության խորացմանը։ X-ի իր միկրոբլոգում նման գրառում է արել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը ժամանել է Երևան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
Այցի ընթացքում նա կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և գործարար ոլորտի առաջնորդների հետ:
«Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հաստատակամ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական դիմակայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասված էր հաղորդագրության մեջ։