«Անգելա Մերկելը ծագումով հայուհի է: Նա սերել է Նոր-Բայազետի հայտնի վաճառականական ընտանիքից:
Անգելայի իսկական անունը եղել է Այծեմնիկ, ազգանունը՝ Մերկելյան: Գաղթի ճանապարհին Այծեմնիկի Նոյեմզար տատը եւ Աթաբեկ պապը զոհվել են, իսկ հայրը, որ այդ ժամանակ եղել է 6 տարեկան, նրան փրկել են եւ տեղափոխել են Համբուրգի մանկատուն: Այստեղ նա հասակ է առել, մեծացել եւ ամուսնացել է գերմանուհու հետ: Այդ մեծ սիրուց ծնվել է Այծեմնիկը, որին դեռ մանուկ հասակում հայրիկը պատմել է իր գերդաստանի մասին, Նոր-Բայազետի չնաշխարհիկ բնության եւ վանքերի մասին:
Այդպես Այծեմնիկը հայեցի դաստիարակություն է ստացել եւ երդվել է, որ մեծանա թուրքից իր վրեժը կլուծի:
ՄԱԳաԳԱՂԹ. ամ»,-հումորային նման գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում լրագրող Կիմա Եղիազարյանն՝ անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու երեկվա պատմական որոշմանն ու դրանից հետո ԳԴՀ-ի ու այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելի հանդեպ հայ օգտատերի համակրանքի խոսքերին: