▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աներևույթ մի ձեռք Երևանի ռեստորանների խոհարարներ է «նշանակում» ազգությամբ թուրքերի

nyut.am-ը գրում է. Երևանի մի շարք ռեստորաններում սեփականատերերը նախընտրում են շեֆ խոհարար նշանակել ազգությամբ թուրք Թուրքիայի քաղաքացիների: Ինչո՞ւ: Շատերը կարող են ասել` այն ինչ արգելված չէ` թույլատրելի է: Մենք չենք ասում, թե մի օր այդ թուրքերը մեզ մի հարմար պահի կթունավորեն:

Բայց ինչո՞ւ թուրքը լինի մեր ընտանիքների, ընկերական շրջապատի հավաքույթների խոհարարը:

Մեր աղբյուրի հավաստմամբ մեր շատ բարձր պաշտոնյաների մի քանի ընտանիք ուտելիքի պատվերներ են տալիս ռեստորանային այն օջախներին, որոնց խոհարարը թուրք է: Բարձրաստիճան պաշտոնյաների կանայք, ովքեր պատվիրում են ուտելիքը, չգիտեն, որ խոհարարը թուրք է: Իսկ եթե մի օր Թուրքիայի համապատասխան մարմիններն ուզենան մեր այդ շատ բարձր պաշտոնյաներին թունավորե՞լ: Դրանից հեշտ բան չկա:

Մենք երևանյան ռեստորաններում թուրք խոհարարների մասին նյութեր ենք պատրաստում: Առաջիկայում դրանք կներկայացնենք ընթերցողներին, և երևանցիները կհամոզվեն, թե ինչ խայտառակ վիճակ է տիրում այս ոլորտում:

Առայժմ նշենք թուրք խոհարարների շեֆությամբ գործող մի քանի օջախների անունները: Դրանք են Կողբացի փողոցում գտնվող «Այնթափ» ռեստորանը, Թումանյան-Մաշտոցի պողոտայի խաչմերուկում գտնվող «Բիբար» ռեստորանը, «Այնթափ-սյուիտը», որ փախլավաներ է պատրաստում:

Վատ չէր լինի, որ ուշադրություն դարձնեինք այս երևույթի վրա:

Հ.Գ. Երբ այս նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, մեր թղթակիցը պարզեց, որ վերոնշյալ երեք ռեստորանների տերը միևնույն մարդն է` սիրիահայ Էդդի Թոփրակչյանը: Երևի հատուկ թուլություն ունի թուրք խոհարարների հանդեպ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее