▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անեկդոտի օրինակն ա, ասում ա՝ ինչ ուզում ես արա, կարևորն էն ա՝ ով ա հաշվում»

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Էս էն դասական անեկդոտի օրինակն ա, ասում ա՝ ինչ ուզում ես արա, կարևորն էն ա՝ ով ա հաշվում․ այ էս վիճակում ենք հայտնվել»,- ՍԴ նիստում խոսելով ընտրական գործընթացի, արդյունքների մասին, ասաց փաստաբան, ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։

Ավելի վաղ ելույթ էր ունեցել ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը՝ ասելով, որ այս գործը ԲՀԿ-ի մասին չէ, այն ՀՀ քաղաքացու՝ ընտրելու իրավունքի մասին է։

***

«Բարձր դատարա՛ն, այսօր ձեր առջև դրված չէ հերթական ընտրական վեճը, այլ շատ ավելի կարևոր հարց․ կարո՞ղ է ՀՀ-ում քաղաքացին կատարել իր սահմանադրական պարտքը, գնալ ընտրության, քվեարկել, հետո պետությունը որոշի, որ նրա ձայնն այլևս նշանակություն չունի․ եթե այս հարցի պատասխանը դրական է, ապա վտանգված է ՀՀ քաղաքացու վստահությունը, որ իր ձայնն արժեք ունի»,- ՍԴ նիստի ժամանակ իր ելույթում ասաց ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը՝ հավելելով, որ այս գործը ԲՀԿ-ի մասին չէ, այն ՀՀ քաղաքացու՝ ընտրելու իրավունքի մասին է։ «Ոչ ոք իրավունք չունի ժողովրդի փոխարեն որոշելու, թե նրա որ ձայներն են կարևոր, որոնք՝ ոչ»,- հավելեց նա։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее