Անեկդոտս նվիրում եմ Նավասարդ Կճոյանին.
Ապարանում պետավտոտեսուչը կանգնեցնում է Բենթլի մակնիշի ավտոմեքենայի վարորդին:
Վարորդն իջնում է ու ասում. «Տղեք ջան, ես հոգեւորական եմ, տեսքիս մի խաբվեք, ուղղակի կաթողիկոսի տուն եմ գնում, ճաշկերույթի եմ հրավիրված, ինձ են սպասում` թողեք գնամ»:
Ոստիկաններն էլ ասում են` գնա, որ մեր ախպոր անունը տվիր` պրոբլեմ չունես: Բենթլիի վարորդը կաղալով վերադառնում է դեպի մեքենան: Էդ պահին պետավտոտեսուչներից մեկը հարց է տալիս, թե` «Հայր Սուրբ ոտքիդ ինչ ա եղել, որ թոփլտում ես»:
Հայր սուրբն էլ պատասխանում է. «Հեչ, երեկ եկեղեցում ջակուզիից դուրս գալուց ոտքս խփեցի ջակուզիին, տենց ցավացրի էլի»: Սրբի հեռանալուց հետո մյուս պետավտոտեսուչը ընկերոջը հարց է տալիս. «Լսի, էդ ջակուզին ի՞նչ ա որ»: Ընկերը պատասխանում է. «Գիտես` ահագին ժամանակ ա եկեղեցում չեմ եղել, դրա համար էլ չգիտեմ` էդ ինչ ա»...
Լրագրող Գոհար Վեզիրյանի գրառումը
Ֆեյսբուք