«Գազպրոմ» ընկերության ղեկավար կազմում ամսական մի քանի տասնյակ հազար դոլար աշխատավարձով պաշտոնավարած Կարեն Կարապետյանը՝ ՀՀ վարչապետիպաշտոնում ստանալու է մոտ 1 միլիոն դրամ աշխատավարձ:
Այս առիթով է թերևս առաջացել ժողովրդի շրջանում արդեն տարածված անեկդոտը, ըստ որի Կարեն Կարապետյանը նոր կառավարության անդամների հետ զրույցում ասում է. «Վախտին Ռուսաստան գիտե՞ք ի՜նչ գործերի եմ եղել»:
Հիշեցնենք, որ այս արտահայտությունը սիրում են անել խոպանից Երևան վերադարձած ու տաքսի ծառայությունում աշխատող վարորդները:
Ա. Գրիգորյան