Անդրեն այսօր ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Քեզ տեր եմ» երգի հիման վրա: Տեսահոլովակում երգիչը ներկայացրել է հարսանեկան պատմություն, որի ռեժիսորը Կարեն Աղասյանն է:
«Ամբողջ կյանքում ես սիրո մասին եմ երգել: Հաճախ թաքուն, հաճախ էլ տասնյակ հազարների առաջ, բայց միշտ անկեղծ եմ եղել: Ես սիրո երգիչ եմ: Ու, առհասարակ, ինձ թվում է, որ աշխարհի բոլոր երգերը սիրո մասին են:
Երկար խոսքեր ասել չեմ ուզում: Ուղղակի հիշեք, որ սերն է կյանքի շարժիչ ուժը, սերն է հանում փակուղուց: Եվ եթե սիրում եք, ուրեմն ասեք` ՔԵԶ ՏԵՐ ԵՄ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Անդրեն՝ ներկայացնելով իր նոր տեսահոլովակը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Անդրեն և նրա սիրելին ամուսնացել են: