▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրանիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը (WADA) խախտումներ էր գրանցել ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած աշխարհի ծանրամարտի 2015 թ. առաջնությունում:

Դոպինգ-թեստերի արդյունքում 24 ծանրորդի թեստերը դրական արդյունք էին ցույց տվել: Նրանց թվում է եղել ծանրամարտի 2015 թ. 77 կգ քաշային կարգի փոխչեմպիոն, Հյուսիսային Կորեան ներկայացնող Կիմ Կվանգ Սոնգը, ում որակազրկման պատճառով Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 363 կգ արդյունքով արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալի: Հայ ծանրորդը փոքր բրոնզե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, իսկ երկամարտում չորրորդն էր: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հարկ է նշել, որ նույն արդյունքը գրանցել էր նաև աշխարհի փոխչեմպիոն եգիպտացի Մահմուդ Մուհամեդ Ահմեդը, ով անձնական քաշով ավելի թեթև էր Կարապետյանից: Չեմպիոն էր դարձել Ղազախստանի ներկայացուցիչ Նիժատ Ռահիմովը (372 կգ):

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее