Հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 1-ն Asekose.am-ը կաշխատի ամառային ռեժիմով։
Այս ընթացքում, սակայն, կայքի լրահոսը կշարունակի թարմացվել, ինչին զուգահեռ նաև աշխատանքներ կիրականացվեն կայքի դիզայնը թարմացնելու առումով:
Asekose.am-ի կողմից պատրաստվող հեռուստահաղորդումները, որոնք հեռարձակվում են տարբեր հեռուստաալիքներով այս ընթացքում կենթարկվեն փոփոխությունների, որոնց մասին մեր ընթերցողներին տեղյակ կպահենք ապագայում, իսկ մինչ այդ` CV -ի և Փոփ Արտ-ի ամենահետաքրքիր հաղորդումները կարող եք դիտել Լայմ Հեռուստաընկերության եթերում:
Սեպտեմբերին Asekose.am-ի ակումբում կլինեն տարբեր ձևաչափերի քննարկումներ, որոնցում արծարծված մտքները, կարծիքներն ու գաղափարները տեղ գտեն մեր կայքում ու հաղորդումներում:
Թե ինչ նորություններ, ավելացումներ կամ պակասեցումներ կլինեն մեր ծրագրերում` ցույց կտա ժամանակն ու սեպտեմբերի առաջին շաբաթը, սակայն մինչ այդ մենք շարունակելու ենք ընթերցողներին ապահովել հետաքրքիր լուրերով, տեսություններով ու ինչու չէ` նաև ասեկոսեներով, որոնք երբեմն ու հաճախ հավաստի են դառնում:
Բարի ամառ: