▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անչափ հուզիչ պատմություն… 70 տարի անց սիրահար զույգը նորից հանդիպել է

Blog.1in.am-ը գրում է.

Ցանկացած պատերազմ, անխոս, զզվելի և սարսափելի պատմական իրադարձություն է: Սակայն այնպես է ստացվել, որ մարդիկ առանց կոնֆլիկտների չեն կարողանում ապրել: Պատմության մեջ ամենաողբերգական և մասշտաբային պատերազմը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմը:

Այդ հակամարտությունը միլիոնավոր մարդկանց կյանքեր խլեց, սակայն ոչ մի պատերազմ չի կարող հաղթել մարդկային իսկական զգացմունքներին: Հենց այս մասին է այսօրվա Blog.1in.am-ի պատմությունը: Հեռավոր 40-ական թվականներին ամերիկացի Նորվուդ Տոմասը Լոնդոնում ծանոթացել է Ջոյս Դյուրանի հետ, և նրանք սիրահարվել են…

1

Նորվուդն ու իր ընկերը հանգստանում էին ծառայությունից և դուրս էին եկել Թեմզայի ափին զբոսնելու: Այնտեղ նրանք ծանոթացան երկու աղջիկների հետ, որոնցից մեկը 17-ամյա Ջոյսն էր: Աղջիկը միանգամից դուր եկավ Նորվուդին: Նրանք բոլորը միասին գնացին նավակով զբոսնելու: Եվ այդ պահից սկսած, նրանք աշխատում էին իրենց ազատ ժամանակը միմյանց հետ անցկացնել:

1944 թվականի մայիսին Նորվուդը հրաման ստացավ գնալ Նորմանդիա: Այդ սարսափելի պայքարում Նորվուդին հաջողվեց ողջ մնալ, իսկ իր սիրելին իրեն էր սպասում Լոնդոնում:

2

Սակայն, ինչպես նման այլ պատմություններում ճակատագիրը սիրահարների հետ չար կատակ խաղաց: 1945 թվականին Նորվուդին հրամայեցին վերադառնալ հայրենիք: «Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ ես նույնիսկ չհասցրեցի հրաժեշտ տալ Ջոյսին», – հիշում է վետերանը:

Որոշ ժամանակ սիրահարները գրում էին միմյանց, Նորվուդը նույնիսկ առաջարկել էր Ջոյսին տեղափոխվել իր մոտ և իր կինը դառնալ, սակայն աղջիկը մերժել էր: Ավելին, նա մտածեց, որ Նորվուդը կամուսնանա ուրիշի հետ և ժամանակի ընթացքում դադարեց նրան գրել:

Այդ ժամանակից շատ տարիներ են անցել: Ջոյսը ամուսնացել է և տեղափոխվել Ավստրալիա, Նորվուդը նույնպես ընտանիք է կազմել: Բայց նրա կինը մահացել է 2001 թվականին, իսկ Ջոյսը բաժանվել է իր ամուսնուց:

Վերջերս Ջոյսը նորություններով լսեց մի 88-ամյա վետերանի մասին, ով օդապարիկով թռիչք է կատարել: Ի զարմանս Ջոյսի, դա հենց իր Նորվուդն է եղել: Կինը խնդրեց իր տղային գտնել Նորվուդին և դա նրան հաջողվեց:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее