Տհաճ և վտանգավոր նորություն երկրի անապահովների համար` ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ, ՀՀԿ ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին և հայտնել, որ նա կրկին կնշանակվի վարչապետի պաշտոնում։ Փաստորեն հայտնի դարձավ Ապահով Հայաստանի գլխավոր «խորհրդանիշի» անունը` Տիգրան Սարգսյան: Գիտեք ամեն մի այս մասշտաբի նորություն իր հետ ի հայտ է բերում հուզումներ: Փորձենք հասկանալ ինչպիսի հուզումներ և զգացմունքներ ապրեցին մեր երկրի անապահով, չքավոր, աղքատ խավը այս հիրավի «ցանկալի» նորությունը լսելուց: Տարբերակներ`
- Ինչպես սխալվեցինք, երբ հավատացինք, որ այս անգամ ամեն ինչ այլ կերպ է գնալու, որ ունենալու ենք նոր որակի կառավարության ղեկավար, որը ի տարբերություն Տիգրան Սարգսյանի` ամեն ինչ կանի, որպեսզի երկրի անապահովները գլուխները բարձր ման գան, այլ ոչ թե խոնարհեն ամեն մի անօրինական ճանապարհով հարստացածի առջև:
-Արտագաղթ` ահա իմ ապահովության ճանապարհը:
-Չբացահայտված ատկատներին կավելանան նորերը:
-Եթե մինչ այս անապահով էինք, ապա հիմա կբռնենք «բոմժ» դառնալու ուղղին:
-Լավ չեմ հասկանում ժողովրդի մեծամասնության ձայն հավաքած կուսակցությունը էլ ուրիշ վարչապետացու չունի, փաստորեն աստված մի արասցե, եթե Տիգրան Սարգսյանը, հանկարծակի առողջական խնդիրներ ունենա և չկարողանա ղեկավարել, ի՞նչ է ամբողջ ազգը մնալու է առանց վարչապետ:
-Սա մեր արտագաղթի «պուտյովկան» էր:
-Էհ բաժակդ լցրու, արի հարբենք եղբայր` մեզ էլ ուրիշ անելու բան չի մնում:
-Բանկիրները հաղթեցին ժողովրդավարությանը:
-Սա սկիզբն է վերջի:
-Մղձավանջը շարունակվում է:
Կարեն Թումանյանի գրառումը
Ֆեյսբուք