▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտ Մութաֆյանը պատասխանել է Հովհաննես Ազոյանին

Դիտեք նաև՝

ԳՍունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է դերասան Հովհաննես Ազոյանին:

/filemanager/uploads/Hovo_Anahit.jpg

Նա, մասնավորապես, գրել է.

«Ի պատասխան սիրելի Հովհաննես Ազոյանի։
Սիրելի Հովհաննես կարդացի նամակդ, անկեղծ ուրախացա, որ սկսել ես հաճելի ոճով գրել, չնայած, որ միշտ ասել եմ քեզ որ ոճդ գեղեցիկ է։ Հովհաննես ջան ես ու դու գրեթե միշտ միասին ենք պայքարել մեր երկրի կայունության ու բարօրության համար, սակայն եկավ մի պահ, երբ իմ և քո հայացքները տարբերվեցին մեր պայքարի ուղիները բաժանվեցին, բայց երբեք մենք չփորձեցինք վիրավորել միմյանց։ Սակայն այսօր դու ինձ նամակ ես գրում որտեղ խոսում ես եղբորս մասին։ Հով ջան ընկերս դու պայքարեցիր հանուն քո ընկերոջ ոչ թե հանուն Հայաստանի, դու պայքարեցիր հանուն իմ երկրի անկայունության, հանուն ատելության ու ստի։ Այսօր մենք կռիվ ենք տալիս քո և ընկերներիդ բարքերի դեմ, մենք կռիվ ենք տալիս ընկերներիդ ու քո երկիր բերած անօրինականության դեմ։

Հովհաննես ջան իմ եղբայրը այնքան պետականամետ մարդ է, որ երբեք թույլ չէր տա իրեն դեմ դուրս գալ պետությանը։ Համ էլ Հով ջան Նարեկը երիտասարդ է ինչ՞ տեսնում է մեծերից դա էլ սովերում է։ Նարեկը մի պահ շեղվեց ճիշտ ուղուց ու որոշեց գերագույն գլխավոր հրամանատարից օրինակ վերցնել»:

Հիշեցնենքոր Անահիտ Մութաֆյանի եղբայրը՝ Նարեկ Մութաֆյանըկալանավորվել է՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդվել և ճնշումների ենթարկելու համար:

/filemanager/uploads/2019/09/week-5/narek_mutafyan.jpeg

Դերասանուհինանդրադառնալով եղբոր կալանավորմանըասել էրոր իրենց բնակարանում տեղի ունեցածն անօրինականությունների շարան էիսկ ոստիկանության տեսանյութը համեմատել էր դետեկտիվ ֆիլմի տեսարանի հետ:

Կարդացեք նաև՝ Քո՝ մարդու էմոցիաների վրա ազդելու էժանագին մարտարվեստն արդեն հին է. Հովհաննես Ազոյանն Անահիտ Մութաֆյանին

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее