Սիրված դերասան Մհեր Մկրտչյանի այրին՝ դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանը երեկ երեկոյան, երբ ոստիկանները Ազատության հրապարակից բերման էին ենթարկում մարդկանց, հուզված զրուցել է մի փոխգնդապետի հետ և ասել է՝ «Ինձ էլ տարեք...»:
Երբ փոխգնդապետը նրան հորդորել է դադարեցնել դերասանություն անել, Թամար Հովհաննիսյանն ասել է՝ « ես երկրի թիվ 1 դերասանուհին եմ, ինչ անեմ, որ դուք տգետ եք, չեք ճանաչում: Ամուսինս , որ Մհեր Մկրտչյանն էր, իր անունից էլ եմ ուզում «Ձեր լավը...»»:
Փոխգնդապետի հորդորին՝ «վերջացրեք տիկին», Թամար Հովհաննիսյանը հակադարձել է. «Չէ, նոր եմ սկսել, ուզում են էնքան անել՝ մինչև բռնեք»:
Նշենք, որ դերասանուհու և փոխգնդապետի թեժ խոսակցությունն ավարտվել է ՝ առանց վերջինիս բերման ենթարկելու: