Դիտեք նաև՝
Երգչուհի Էմմին պատմել է իր՝ Հայաստան այցելության, գործունեության, ընտանիքի, երկու փոքրիկների ու ամուսնու մասին:
Այս մասին գրում է Aysor.am-ը: Ստորև ներկայացնում ենք զրույցից մի հատված:
Ես ինձ հաստատ չէի ների, եթե…
Թեկուզ մայրս շուրջ 4 ամիս է՝ ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց ես գիտեի, որ նրա ընկերները, մտերիմներն իր ծննդյան օրը հիշելու են: Ես ինձ հաստատ չէի ների, եթե ինքս այդ օրերին այստեղ չլինեի: Նաև, ես մայրիկիս երազանքներից մեկն իրականացրեցի: Ճիշտ է, սովորաբար իմ ծնողներն են իմ երազանքներն իրականացրել, բայց հիմա արդեն իմ հերթն է: Նույնիսկ, եթե չիրականացնեմ, ապա գոնե պարտավոր եմ պահպանել այն, ինչ իրենք ստեղծել են:
Ամուսինս հայ է, ավելին՝ հայաստանցի…
Մեր ընտանիքում, բնականաբար, հայերեն ենք խոսում: Բայց տղաներս դաստիարակվում են նաև ռուսական միջավայրում. երբ Հայաստանում ենք լինում, մեր ընտանիքի շատ մտերիմ ընկերուհի, ով ռուսերենի ուսուցչուհի է, հաճախ է փոքրիկներիս հետ զբոսանքի գնում: Նրանց հետ ռուսերեն է խոսում, որպեսզի այդ լեզվին ևս տիրապետեն: Անգլերենն արդեն դպրոցը կսովորեցնի, մեկտեղ՝ ևս մեկ լեզու իրենց ընտրությամբ դպրոցում կսովորեն:
Ամուսինս հեռու լինելով այս բնագավառից՝ չի սիրում լինել ուշադրության կենտրոնում
Ոմանց թվում է, թե սա սնահավատություն է: Բայց ես մեծացել եմ քրիստոնյա ընտանիքում, որտեղ հավատքը միշտ մեծ դեր է ունեցել: Երբեք չեմ հավատացել սնահավատությանը, աչքին ու նման այլ բաներին: Նավսին, թուղթուգրին ու այդ կարգի բաներին հավատալն ինձ համար աննորմալ երևույթներ են: Իմ ընտանիքի լուսանկարները չհրապարակելու միակ պատճառն այն է, որ ամուսինս հեռու լինելով այս բնագավառից՝ չի սիրում լինել ուշադրության կենտրոնում: Ես էլ հարգում եմ նրա որոշումը…
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Զանգեցի, որ շնորհավորեմ... Էմմիի հուզիչ գրառումը՝ մոր ծննդյան կապակցությամբ
Երբեք հոգիս չի թեթևանալու, ցավը հազարապատկվել է. Էմմիի հուզիչ գրառումը՝ ծնողների մասին
Ինձ մի՛ խղճացեք... Էմմիի հուզիչ գրառումը` մոր մահվանից հետո
Ես ու պապաս միշտ վախեցել ենք մի բանից` առանց քեզ մնալուց. Էմմի