«Ամուսիններով էնքան են խառնված իրար, որ առավոտը զոռով հանում են, ուղարկում հեծանիվ քշելու, զոռով ուղարկում են մարզեր` շրջագայությունների: Էդ զոռող աղջկան էլ եմ ճանաչում, մոտիկից եմ ճանաչում, ցավոք սրտի: Հետո կասեմ` անուն-ազգանունով: Էդ բոլորը մենք գիտենք...»,- Աբովյանում իր ելույթի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը: «Մարմնավորված սատանա է, դեմքը նայեք` ատամները, բան, սարսափելի կերպար է սա: Ձայնը, ես գիտեմ` տեղեր կա, անջատում են, էդ էլ մի օր կասեմ` ինչու են ձայնն անջատում տարբեր հաստատություններում, հատկապես` հիվանդանոցներում: Մարդկանց սրտի աշխատանքն է վատանում նրա ձայնից: Խնդում եք, բայց ես լուրջ բաներ եմ ասում: Մարմինը` հորմոնալ խախտումներով, «ատլետիկ կերպարով», էլ չասեմ` մնացածները: Արդեն բոլորը գիտեն, անգամ Ալիևն է ասում` հարբեցող: Սրանք ինչ են, ուղղակի ցուցիչներ են մարմնացած նեռի, որ նստել ու արյուն է քաշում, ծարավ է արյան»,- նկարագրելով Փաշինյանին` Աբովյանում ասաց Բագրատ Սրբազանը: *** |
Աբովյանում «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը կրկին զգուշացրեց` մենք գտնվում ենք պատերազմի մեջ ոչ միայն ֆիզիկական դաշտում, այլ հատկապես հոգու և մտքի դաշտում։ Այդ պատերազմը նախ մեր մտքում ենք հաղթելու: «Նա (նկատի ունի Փաշինյանին) ուզում է ասել, որ մեր ժողովուրդն ուզում է լավ ապրել։ Լավ ապրելու բանաձևը ո՞րն է։ Կենդանի լինե՞լն է լավ ապրելու բանաձևը։ Կենդանին էլ է լավ ապրում, բայց վերջում մորթում են։ Նա ուզում է ասել, որ, ժողովուրդ ջան, դուք կենդանի եք, դուք մարդկային ոչ մի որակ չունեք։ Սա է ասում, ուղղակի` այլ լեզվով»,- նշեց Սրբազանը։ Դիտեք նաև՝ |
«Ամուսիններով էնքան են խառնված իրար, որ առավոտը զոռով հանում են, ուղարկում հեծանիվ քշելու». Սրբազան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet