▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ում բնակվող ամենահարուստ հայ ընտանիքը. Սաֆոյաններ

Wnews.am-ը գրում է. Հովիկ, Էննի եւ Թոնի Սաֆոյանները  SADA Systems տեխնոլոգիական ընկերության հիմնադիրներն են, Google եւ Microsoft ընկերությունների գործընկերները։ Ներկայումս Սաֆոյանները համարվում են ԱՄՆ-ի ամենահարուստ հայկ ընտանիքներից մեկը։ Որոշ տեղեկություններով, նրանց տարեկան եկամուտը կազմում է 65 մլն դոլար։

1987 թ. Էննին եւ իր ամուսին Հովիկ Սաֆոյանը իննամյա որդու` Թոնիի հետ գաղթել են ԱՄՆ, հաստատվել Լոս Անջելեսում։

Սովորելով հաշվապահական հաշվառում` Էննին աշխատանքի է ընդունվում հիմնադրամներից մեկում որպես աշխատավարձերի ֆոնդի կորդինատոր, սակայն նրան դուր չի գալիս այս աշխատանքը։ Տարիներ անց նա իր առաքելությունը գտնում է  IT ոլորտում, սկսում է զբաղվել համակարգչային դիզայնով, իսկ ամուսինը որպես ծրագրավորող  աշխատում է Լոս Անջելեսի հայտնի ընկերություններից մեկում։ Ժամանակի ընթացքում ամուսինները սկսում են միասին աշխատել, իսկ 2000 թ. հիմնում են տեխնոլոգիական  SADA Systems ընկերությունը։ Ամուսինները ջանասիրաբար աշխատում են՝ իրենց ժամանակն ու մտավոր աշխատանքն են ներդնում մինչեւ գտնում են իրենց երկար սպասված հաճախորդներին։

2000-ականների սկզբներին տեխնոլոգիական SADA Systems ընկերությունը զբաղվում էր համակարգիչների կառավարմամբ եւ փոքր բիզնեսի ցանցերի կառավարմամբ, ինչպես նաեւ անդադար փոփոխվող շուկայում բիզնես պլանների վերլուծությամբ։

16 տարի անց ընկերությունը համաշխարհային շուկայում առաջատար դիրքեր զբաղեցրեց եւ սկսեց համագործակցել այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Microsoft-ը եւ Google-ը։

SADA Systems-ի եկամուտը կազմում է ավելի քան 65 մլն դոլար։ Վերջին տարիներին շատերն են պատրաստ ընկերությունը գնել հարյուր մլն դոլարով, սակայն ընկերության ժառանգորդ Թոնի Սաֆոյանը վստահեցնում է, որ ընկերությունը չի պատրաստվում վաճառել։

Այժմ 60-ամյա Էննի եւ Հովիկ Սաֆոյաններն իրենց ընկերության ղեկավարումը հանձնել են 38-ամյա որդուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее