ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում է Վրաստանում տեղի ունեցող անկարգություններին, սակայն չի դատապարտում ՀՀ իշխանություններին՝ հանրահավաքները ճնշելու համար: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ ТАСС-ի հաղորդմամբ՝ դիվանագետը համեմատել է Հայաստանում և Վրաստանում բողոքի ցույցերի վերաբերյալ այդ երկրներում ԱՄՆ դեսպանատների տարածած հայտարարությունները։ «Ահա և ողջ ժողովրդավարությունը. մի դեպքում Վաշինգթոնն իր դեսպանատան շուրթերով հայտարարում է, որ հանրահավաքները պետք է անցկացնել պատասխանատու կերպով, և չի դատապարտում իշխանություններին՝ դրանք ճնշելու համար, իսկ մյուս դեպքում՝ ընդհակառակը, ակտիվորեն աջակցում է արևմտյան օտարերկրյա գործակալների կողմից հրահրված անկարգություններին։ Սա «կանոնների» վրա հիմնված աշխարհակարգի հստակ պատկեր է, որտեղ ԱՄՆ-ն ձեռքի շարժումով, ելնելով տվյալ պահի հանգամանքներինց, փոխում է ցանկացած «կանոն»՝ իրեն հարմարացնելու համար»,- գրել է Զախարովան։ |
«ԱՄՆ-ն չի քննադատում ՀՀ իշխանություններին՝ ցուցարարների նկատմամբ ճնշում գործադրելու համար»․ Զախարովա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet