Ամերիկյան Fox News-ի հայ հաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Երկրի օրը Արարատի լուսանկարով:
«Երկրի օր, Բիբլիական Արարատ»,- լուսանկարին կից գրել է Արաքսյան։
Նշենք, որ Instagram-ում նրա էջին բաժանորդագրված է մոտ 27000, իսկ ֆեյսբուքում՝ ավելի քան 45000 օգտատեր:
Հավելենք, որ Երկրի օրը տոնվում է ապրիլի 22-ին աշխարհի ավելի քան 193 երկրներում, որը կոչված է բնության պահպանությանը ավելի մեծ ուշադրություն եւ աջակցություն ցուցաբերելուն։