Ամերիկացի հայտնի հաղորդավարուհի, Daytime Emmy մրցանակակիր Լորա ՄաքՔենզին ամիսներ առաջ այցելել էր Հայաստան և մոտ քսան րոպեանոց ճանապարհորդական ռեպորտաժ պատրաստել մեր երկրի մասին։ Լորան մաեստրո Ջորջ Փահլեւանյանի ուղեկցությամբ շրջել է Հայաստանում, եղել ամենահայտնի տեսարժան վայրերում՝ Ծիծեռնակաբերդում, Գառնիում, Տաթևի վանքում, տեսել աշխարհի ամենակերկար ճոպանուղին: Նա նաև բացահայտել է տեղի բնության անկրկնելի գեղեցկությունը, եզակի կառույցների ճարտարապետական լուծումները, մարդկանց հյուրընկալությունը, ինչպես նաև հայակական խոհանոցը։
Սկզբում Լորան ներկայացրել է մայրաքաղաք Երև անը՝ այցելելով նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիր։
ՄաքՔենզիի հաղորդումը եթեր կհեռարձակվի ամերիկյան KTLA Channel 5 հեռուստաալիքով ապրիլի 23-ին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության։ Լորայի պատրաստած հատուկ թողարկումը կցուցադրվի Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Բոստոնում, Ֆիլադելֆիայում, Սիեթլում եւ այլ նահանգներում։ Հավելենք, որ Լորա ՄաքՔենզիի ճանապարհորդական շոուն համարվում է լավագույններից մեկը:
Ռեպորտաժը կարող եք դիտել այս հղումով՝ vimeo.com/154252700