Օգոստոսի 1-ին դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում հանդես է գալու նոր՝ «ԱմենաԶՈՎաչուցիչ» համերգային ծրագրով:
«Սպասվում է հետաքրքիր ձևաչափով զովացուցիչ համերգ՝ ամառային բացօթյա դահլիճում: Ամառային տապ օրերին մենք հետաքրքիր, մտերմիկ ծրագիր ենք նախատեսել՝ հանդիսատեսը կվայելի լավ երաժշտություն Հայկ Պետրոսյանի և Live Band-ի մատուցմամբ, սակայն այդ ամենը համեմված կլինի նաև հումորով, նմանակումներով»,-Asekose.am-ին ասաց պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը:
Վերջինիս խոսքով՝ համերգային ծրագրի ընթացքում կհնչեն ինչպես հին, այնպես էլ նոր երգեր, այդ թվում նաև՝ հայտնի երգերի cover տարբերակները, որոնք Հայկ Պետրոսյանը հաճախ է ներկայացնում:
«Փորձելու ենք ամառային շոգ օրերին մարդկանց զովություն պարգևել ընտրված ձևաչափի շնորհիվ: Նշեմ նաև, որ Հայկ Պետրոսյանն այս օրերին պատրաստվում է նոր նախագծերի, տեսահոլովակի նկարահանման, ինչպես նաև հյուրախաղերի: Աշխատանքայի բուռն շրջան է»,-ասաց Ալեքսանդր Մհերյանը:
Կարդացեք նաև՝
Եղել են դժվար պահեր, երբ ցանկացել եմ կոտրվել, հանձնվել, բայց հիշել եմ Ազնավուրին... Հայկ Պետրոսյան
ԱԱԾ-ից մինչև ՀՔԾ, գաղտնալսումից մինչև Ռոբերտ Քոչարյանի վերադարձ. Հայկ Պետրոսյանը մանրամասնում է
«Իր հեռանալով Շառլն ինձ վերադարձրեց հայկական բեմ». Վարդան Պետրոսյան
Քաղաքականությունը մարդկանց դարձնում է միմյանց գզելու պատրաստ կատաղած շներ. Վարդան Պետրոսյան
Արարատ Միրզոյանը զարմացած ասել էր՝ փաստորեն այսքան բան է եղե՞լ. Հայկ Պետրոսյան