Երգչուհի, դերասանուհի Արփինե Գաբրիելյանն Instagram-ի իր էջում հրապարակել է Միհրան Ծառուկյանի՝ բեմում իրեն ամուսնության առաջարկ անելու տեսանյութը, որին կից գրել է.
«Երեկ այնքան հուզված էի, որ չկարողացա նույնիսկ այս վիդեոն տեղադրել , չնայած, որ ամբողջ համացանցը ողողված է այս ամենով ... Ուզում եմ պարզապես կիսվել ձեզ հետ այն զգացողություններով , որ ապրեցի երեկ ։ Իսկապես շատ անսպասելի էր ամեն ինչ , ծննդյանս շնորհավորանքը բեմից՝ մի քանի ժամ առաջ, մատանին ,
հուզմունքից քարացել էի , չէի հավատում, որ այդ ամենն ինձ հետ է կատարվում։ Ի սրտե ցանկանում եմ , որ յուրաքանչյուր աղջիկ զգա ու ապրի այն էմոցիաները , երջանկության այն լիակատար զգացողությունը , որ ես ունեցա »:
Կարդացեք նաև՝ Միհրան Ծառուկյանն իր մենահամերգի ընթացքում ամուսնության առաջարկ է արել Արփի Գաբրիելյանին
Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի ռոմանտիկ պարը՝ երգչի մենահամերգից հետո