«Դեկտեմբերի 31-ին առաջին անգամ կենդանի կատարմամբ կհնչի այս տոնական երգը։
#ԱրիՀրապարակ միասին դիմավորենք ամանորը» ,-նշված է կառավարության ֆեյսբուքյան էջում, որտեղ ներկայացված է նաև Գարիկ Պապոյանի և Սոնա Ռուբենյանի նոր երգը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ամանորին ընդառաջ կգրվի հանրահայտ «Ջինգլ Բելզ» երգին համահունչ հիթ՝ հայերենով։
Այսօր տեղի է ունեցել այդ երգի պրեմիերան, որը կատարում է Սոնա Ռուբենյանը։
Երգի երաժշտության հեղինակը Գարիկ Պապոյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը։
Գարիկ Պապոյանն իր հերթին ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուղղակի երգ է, մի խորացեք, ասեմ ավելին ՝ մի էլ սպասեք)))))
ո'չ էլ նայեք )))))
Իսկ եթե պատահական տեսնեք, ապա հուսամ, որ ձեր դուրը կգա և տոնական տրամադրությունը ավելի կբարձրանա, բարի դիտում»։
Դիտեք նաև՝