▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալյանս»-ի պատասխանը` Ստյոպա Սաֆարյանի հայտարարությանը

«Ալյանս» կուսակցությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որով պատասխանում է Աժ նախկին պատգամավոր, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի հայտարարությանը: Asekose.am-ը մամուլի հաղորդագրությունը ներկայացնում է առանց խմբագրման և մեկնաբանության և պատրաստ է հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին: 

Արդեն որերորդ անգամ  Աշոտյան Արմենի անձնական օգտագործման ֆորումներ վարող ու Հանրապետականի դպրոցի դասատու դառնալ ցանկացող  իշխանական խամաճիկը, որը հասարակության մեջ հայտնի է որպես իր գործընկերներից բազմիցս ֆիզիկապես ապտակներ ստացած մանրահոգի պղծող` Սաֆարյան Ստյոպիկը այս անգամ հանձնարարություն է ստացել հարձակվելու «Ալյանս»-ի  վրա,  Գյումրիում ընտրություններին ընդառաջ խանգարելու նպատակով: Այս բարոյապես պղծված պնակալեզին, որը  մշտապես  իրեն  թույլ է տալիս  հայհոյանքներ ու անեծքներ հնչեցնել  առանձին գործիչների, կազմակերպությունների, որոնցում շատերիս մտերիմ ու հարազատ մարդիկ են անդամակցում,  հայ կանանց հասցեին  և  այլ, իշխանական լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում են անհրաժեշտ պահին իրենց ոչ ձեռնտու գործիչների կամ ուժերի դեմ «ֆաս» հրաման արձակելով օգտագործելու համար: Սա արդեն գիտեն բոլորը, և խորհուրդ ենք տալիս  իշխանություններին  այդ սպառված գործիքը փոխել: Ինչ վերաբերում է նրա լկտի ու ինքնատիրապետումից դուրս եկած մարդուն հարիր բաց նամակներին, ապա պաշտոնապես հայտնում եմ, որ ի պատասխան մեր կուսակցական քույրերին ու եղբայրներին  հրապարակավ վիրավորելուն  իր հասցեին, որպես աղեստամոքսային տրակտի աշխատանքի արդյունքում ստացված  կենսաբանական  թափոնի, արտահայտվել են «Ալյանս»-ից մոտ հարյուր տղամարդ, որոնց անունները ֆեյսբուքում փնտրել պետք չէ` նրանք ապրում են կենդանի կյանքով և միշտ պատրաստ են ընդունելություն կազմակերպել Ստյոպիկի համար Դեղատան 4 հասցեով, և այդ մարդկանց գտնելու համար  ոստիկանապետին բաց նամակներ գրելու փոխարեն առաջարկում ենք նրան  հոկտեմբերի 3-7 ընկած ժամանակահատվածում հանդիպել այդ մարդկանց: Իսկ եթե դա տեղի չունենա, մենք  սեղմ ժամկետում  կգնանք  նրա մոտ, ու դա կլինի ժողովրդի դեմ կատարած  նրա  բոլոր  հանցանքների համար պատասխան տալու պահը: Այդ թվում առանձնակի խոշոր չափերի հասնող գումարների յուրացման մասով:


Հ.Գ. Մենք հասկանում ենք, անշուշտ, որ դժբախտ ու փոքրիկ  ճիվաղը  չէ մեր թիրախը, այլ նրան ու նմաններին օգտագործող իշխանության մեջ ծվարած  որոշ  ջահելներ, որոնք ամեն կերպ փորձում են շեղել մեզ ժողովրդի խնդիրներից, ուստի կոչ ենք անում`սթափվեք, մի զոհաբերեք ձեր  հերթական գործիքին, միևնույն  է  ձեր սադրանքներին չենք ենթարկվելու, իսկ դուք  կկորցնեք  նրան, ճիշտ այնպես, ինչպես վերջերս կորցրեցիք մի քանիսին: Մեղք են...


 «Ալյանս» կուսակցության վարչության անդամ  Վրեժ Ղազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее