Մասնագիտությամբ լրագրող Արաքսյա Մանուկյանը անգիտակից սխալի պատճառով հայտնվել է Աբովյանի քրեակատարողական հիմնարկում:Ամուր կամքի տեր այս աղջիկը կարծում է, որ պատիժը կրելուց հետո կկարողանա կրկին ադապտացվել կյանքին:
Henaran.am-ի հետ զրույցում Արաքսիան խոսել է իր իրականություն դարձած երազանքի և կյանքի անակնկալ շրջադարձի մասին:
«Երբեք չեմ վախցել խոչնդոտներից ու դժվարություններից, մեծ սիրով էի աշխատում ԱԼՄ հեռուստաընկերությունում:Մի օր էլ էստեղ եկանք՝ կանանց գաղութ: Դուրս գալուց հետո օպերատորին ասեցի՝ սա միակ տեղնա, որ ես երբեք չեմ լինի……..»,-թախծոտ ժպիտով վերհիշել է Արաքսյան:
Աղջկա գործարար կին դառնալու ցանկությունը սակայն կործանել է նրան: Շատ քիչ է կարողացել վայելել “Սիալտուր” տուրիստական գործակալության տնօրենի աթոռը:Դատապարտվել է 5 տարի և 6 ամիս ազատազրկման: 3 տարի և 2 ամիս արդեն կանանց գաղութում գտնվող Արաքսիան դեռ երազում է…
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: