yerkir.am-ը գրում է. Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` կնոջ Մեհրիբան Ալիեւի հետ եղել է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սահմանակից շրջաններում:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիեւները եղել են Թերթերում, Բարդայում: Այստեղ նրանց դիմավորել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ով Ադրբեջանի նախագահին ներկայացրել է զորամասերից մեկի ճաշարանը, զորանոցը, շտաբը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Իլհամ եւ Մեհրիբան Ալիեւները այցելել են շփման գծի մոտ գտնվող մի քանի բնակավայրեր, հանդիպել գյուղացիների հետ:
Ուշագրավ է, որ այդ կարեւորագույն այցից որեւէ լուսանկար չկա:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարն՝ արխիվային