Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես և սպասվում էր, Ալիևը նոր նախապայմաններով է հանդես գալիս, այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար... *** |
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ իշխանությունները հավասարը չունեն իրենց տեսակի մեջ` պարուրված ստով ու կեղծիքով ոչնչացնում են այն ամենը ինչ եղել է՝ Արցախ, Հայաստան, Հայ, Արժանապատվություն, Ազգային արժեքներ… Բաքվի բռնապետը քիչ առաջ հայտարարում է` «խաղաղության պայմանագիր» Հայաստանի հետ կկնքի միմիայն ՀՀ Սահմանադրության փոփոխության դեպքում ու նաև պիտի «փոխադարձ վերադարձ» լինի, իսկ Հայաստանի իշխանությունը զավթածները՝ լսողությունն ու տեսողությունը կորցրած, նույն երգն են երգում. «շուտով խաղաղության պայմանագիր կկնքեն», իսկ երկրորդ շարքում կանգնած ուսապարկերի կրկներգը՝ նոյեմբերին ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Սա մի բան է նշանակում` այս իշխանություններով խաղաղություն ՉԻ’ լինելու։ Այլնտրանք չկա… Միակ փրկությունը՝ Հայաստանը պիտի ազատագրվի իշխանազավթիչներից… Հայաստանը պիտի ուժեղ լինի, որ Արցախ լինի»: |
«Ալիևն ադրբեջանցիներով է լցնելու Հայաստանը». Գագիկ Համբարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet