▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը քնում է սեփական երկրի ընդդիմության հետ

Ալիևը քնում է Ադրբեջանի ընդդիմության հե՞տ. խայտառակություն))

Ինչ ասել է ընտրություն: Որպեսզի հասարակությունը կարողանա ընտրություն կատարել, պետք է, որպեսզի դրանցում ընդգրկված լինեն գոնե երկուսից ավելի սուբյեկտներ և, ովքեր հանրային -պետական ոլորտի զարգացման առումով, գոնե սկզբունքային որոշակի հարցերում տարբեր մոտեցումներ կառաջարկեն, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներին ընտրություն կատարել առաջարկվող գաղափարների և քաղաքական մոտեցումների բազմազանության մեջ:
Այս տեսանկյունից բավականին հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել Ադրբեջանում: Մեհրիբան Ալիևայի առաջադրումը, որքան էլ անհեթեթ է, այնուամենայնիվ, առաջ է բերում մի տրամաբանական հարց. լավ, ինչ պլատֆորմով է նա հանդես գալու: Ելնելով այն հանգամանքից, որ ընտրություններն իրենցից ենթադրում են մրցակցություն, ապա հարց է առաջանում, ինչպես են Իլհամն ու Մեհրիբանը ցերեկը մրցակցելու միմյանց հետ, իսկ երեկոյան ապրելու նույն հարկի տակ՝ ավելին կիսելու միևնույն անկողինը:
Հաշվի առնելով ադրբեջանական «ժողովրդավարության» առանձնահատկությունները, չի բացառվում, որ Մեհրիբանից կկերտվի իսկական ընդդիմադիրի կերպար ու պատկերացրեք Ադրբեջանը համայն աշխարհին կհայտարարի, որ տեսեք, մենք հասել ենք ժողովրդավարության այն մակարդակին, որ նախագահի կինը ոչ միայն համարձակվում է առաջադրել իր թեկնածությունը, այլև համարձակվում է օրը ցերեկով քննադատել ո´չ ավել, ո´չ պակաս իր նախագահ ամուսնուն: Օրը ցերեկվա հարցը կարծես լուծված է, այ բայց օրվա գիշերվա հատվածի հետ կապված Ալիև զույգը կարծես բաց է թողել մի շատ կարևոր հանգամանք: Եթե Մեհրիբանն ընդդիմություն է, ապա նշանակում է, որ ցերեկով միմյանց են «քլնգում», իսկ գիշերը,ուշադրություն՝ Ալիևը քնում է սեփական երկրի ընդդիմության հետ: Ու այստեղ կրկին Եվրոպայի հարցով Ալիևի բախտը չի բերում: Եվրոպան Ալիևին կրկին կմեղադրի ընդդիմությանը ճնշելու մեջ, քանզի հերիք չէր ընդդիմությանը օր ու արև չէր տալիս, այժմ էլ նրան (ընդդիմությանը) քարշ է տվել սեփական անկողին. խայտառակություն:

Հ.Գ Այստեղ մնում է հուսալ, որ հանուն Ադրբեջանի ժողովրդավարության փրկության, Մեհրիբանն իրեն անկողնում էլ կպահի ինչպես ընդդիմադիր:

Էդգար Առաքելյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее