▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը հայերին հիշեցնում է Ապրիլյան պատերազմում կորցված Լելե Թեփեն՝ Վարազաթումբը

Ադրբեջան-Արցախ շփման գծի մոտ տարածքում Ադրբեջանը նոյեմբերի 12-18-ը անց է կացնում 1994-ի մայիսյան զինադադրից ի վեր ամենախոշոր զորավարժությունները, որին մասնակցում են շուրջ 60 հազար զինվորական, 50 ինքնաթիռ և ուղղաթիռ, 150 տանկ, 700 հրթիռահրետանային համակարգ:

Իլհամ Ալիևը նոյեմբերի 12-ին այցելել է շփման գծի Ֆիզուլիի հատված և հայտարարել, որ «եթե հայերը եզրակացություն չանեն ապրիլյան մարտերից, ապա իրենց սպասում են բազմաթիվ շատ հաջող գործողություններ՝ Լելե Թեփեի օրինակով»:

«Լելե Թեփեն Ադրբեջան է, Շուշին Ադրբեջան է, Խանքենդին Ադրբեջան է: Մեր հողերի վրա երբեք թույլ չենք տա երկրորդ հայկական պետություն»,- հայտարարել է Ալիևը:

Աղբյուր՝ Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնի կայք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее