▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսեյ Միլլերի եղբորը ցանկացել են նշանակել «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՊԵԿ ղեկավարի պաշտոնում Վարդան Հարությունյանի նշանակումն ուշացավ, որովհետեւ քննարկվում էր նաեւ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի եղբորը «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն նշանակելու հարցը. վերջինս, ճիշտ է, Ռուսաստանի հյուսիսային օկրուգում «լավ գործի է», սակայն խնդիրն այս դեպքում աշխարհաքաղաքական է եղել:

Չնայած ասում են նաեւ, թե նման խնդիր դրված չի եղել, այնուհանդերձ, հայաստանյան կողմն առանձնապես ոգեւորված չի եղել այդ հեռանկարից, չի ցանկացել, որ նման մոնստր-կառույցը ղեկավարի ազգությամբ ռուս մենեջեր: Չցանկանալու պատճառներից մեկն էլ, նույն «ասողների» հավաստմամբ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրեններ Եվգենի Գլադունչիկի եւ Եվգենի Բիբինի «դառը փորձն» է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее