▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսանյանի նվիրած ամենագնացն օգտագործվում է որպես ծառայողական ավտոմեքենա. «Ժողովուրդ»

«Երեկ լրագրողները ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվել են, թե ճիշտ Է, որ N զորամասի հրամանատար Սերյոժա Գևորգյանը, որին գործարար Սամվել Ալեքսանյանն իր վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Էր նվիրել, աշխատանքից ազատվել Է։ Խոսնակն առանց որևէ ճշտման պատասխանել է. «Հնարավոր է, ես էդպես ամեն մի ազատումն ու նշանակումը չեմ կարող մեկնաբանել և ճիշտ էլ չեմ գտնում մեկնաբանելը»։ «Ժողովուրդ»–ը պարզեց, որ իրականում Գևորգյանը պաշտոնանկ չի արվել և շարունակում է իր ծառայությունն իրականացնել։ Իսկ նվիրված ամենագնացը գրանցել են զորամսի հաշվեկշռում և օգտագործվում է որպես ծառայողական ավտոմեքենա։ Իր պաշտոնանկության վերաբերյալ լուրերի մասին Գևորգյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց. «Չկա նման բան, ինչ հեռացնել, դրանք խոսակցություններ են։ Այդ մարդը լավ բան է արել, իր անձնական մեքենան է նվիրել, դա մեր գործունեության համար ենք օգտագործում, ինչի համար ինձ պետք է գործից հանեն»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее